«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ԷՐԴՈՂԱՆԸ ԳՈՀ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ, ԴԺԳՈՀՙ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը վստահեցրել է, թե Թուրքիայիՙ ԵՄ անդամակցության հարցում անկեղծ բանակցությունների կողմնակից է: Նախորդ օրը Թուրքիայի վարչապետն իր երկրի անդամակցության վերջնաժամկետ էր նշել 2023 թվականը, նկատել տալով, թե ձգձգելու դեպքում Եվրոպան կկորցնի Թուրքիային: Նա հիշեցրել է, թե իր կառավարությունը մինչեւ հանրապետության հիմնադրման 100-ամյակը, որ լրանում է 2023 թվականին, հիմնականում արդիականացված կլինի բազմաթիվ բնագավառներում: Էրդողանը Ֆրանսիային է պատասխանատու համարել այն հարցում, որ անդամակցության թեկնածու Թուրքիային այլեւս ԵՄ գագաթաժողովներին չեն հրավիրում: Ի հակադրություն դրա, Գերմանիայի աջակցությունը, ինչպես նախորդ կանցլեր Շրյոդերի, այնպես էլ Անգելա Մերկելի օրոք, միշտ է զգացել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4