«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


«ԵՍ ԷԼ» ՖԻԼՄԸ ՍԻՐԱԿՈՒԶԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԻ

Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաեւ «Լավագույն հնչյունաշար» եւ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման:

«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի եւ «ՏԱՈ փրոդաքշնի» առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ գտնվում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է:

«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4