Ֆրանսիական La Provence պարբերականի հաղորդմամբ, «Մարսելի» 17-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, սակայն հրաժարվել է հանդես գալ մեր ընտրանիում:
Հայազգի ֆուտբոլիստը թեեւ արդեն խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն, իրավունք ունի մեկ անգամ փոխել հավաքականը: Անդոնյանը «Մարսելի» հիմնական կազմում դեռեւս նորամուտը չի նշել: Նա խաղում է թիմի փոխարինողների կազմում: