Երեւանի «Փյունիկ» ակումբի խաղադաշտում ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության 3-րդ տեղի համար մրցավեճում ուժեղ չափեցին հանրապետության ոստիկանության եւ դատախազության թիմերը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ուժային կառույցների ֆուտբոլիստներն աչքի ընկան ֆիզիկական լավ պատրաստությամբ: Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոստիկանների հաղթանակովՙ 4-3, որոնք արժանացան բրոնզե պարգեւների եւ 200 հազար դրամ պարգեւավճարի: Թիմի պարգեւատրումը կկատարվի վաղը «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղից հետո: Հիշեցնենք, որ «Վարչապետի գավաթը» վճռորոշ խաղում վիճարկելու են ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների թիմերը: