Ֆուտբոլի ՌԴ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան», որում հանդես է գալիս ՀՀ հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, Կրասնոյարսկում 0-1 հաշվով պարտվեց «Ենիսեյին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
«ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը թիմում ընդգրկել էր հիմնականում այն ֆուտբոլիստներին, որոնք հազվադեպ են հանդես գալիս առաջնության հանդիպումներում: Նրանց թվում էր եւ Ռոբերտ Արզումանյանը, որը մասնակցեց ողջ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Ռոբերտը գավաթի 1/16 եզրափակիչում դարձել էր գոլի հեղինակ, որի շնորհիվ «ԲՄԱ-Էներգիան» մտել էր հաջորդ փուլ: Այս անգամ Արզումանյանին չհաջողվեց օգնել թիմակիցներին դրական արդյունքի հասնելու: