«Սիվիլիթաս» հիմնադրամի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ է եւ կեղծիք:
Մանկավարժական համալսարանը բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիկ Ստեփանյանի հետ համագործակցությունը միշտ բարձր է գնահատել, եւ համալսարանում նրա ժամանակավոր չաշխատելու հանգամանքը պայմանավորված է եղել դասաժամերի սակավությամբ: Ստեփանյանի ղեկավարած կուրսը 2010-2011 ուսումնական տարում ավարտել է համալսարանը: Առաջին կիսամյակի դասաբաշխումը համալսարանում կատարվում է օգոստոս ամսին, իսկ ինչպես հայտնի է, օգոստոսին դեռ «Սիվիլիթաս» հիմնադրամը առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում հանրության համար: Ի դեպ, բուհի ղեկավարությունը միայն հայտարարությունից հետո է պարզել, որ Լիլիկ Ստեփանյանն ինչ-որ կերպ կապված է այդ հիմնադրամի հետ:
Տեղեկացնենք, որ Լիլիկ Ստեփանյանը դեռ սեպտեմբերին տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր չի կնքվում դասաժամերի քանակի պատճառով, բայց նաեւ նրան խոստացվել է խնդիրը լուծել նոյեմբեր ամսին: Նոյեմբեր ամսից Լիլիկ Ստեփանյանը մանկավարժական գործունեությունը շարունակում է համալսարանում: Իսկ «Սիվիլիթասի» հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է այդ կազմակերպությանՙ ամեն ինչ քաղաքականացնելու նպատակների մասին:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես մեղադրել է Մանկավարժական համալսարանինՙ իր աշխատակցի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու եւ հետապնդելու մեջ: