«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին եւ մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամըՙ 19:00-ին Տիկնիկային թատրոնի դահլիճում:
Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) եւ Գեւորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաեւ մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար:
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (093) 373238 կամ (055) 266061 հեռախոսահամարներով, կամ այցելել Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դրամարկղՙ Սայաթ -Նովա 4 հասցեով: Տոմսերի արժեքն էՙ 1000, 2000 եւ 3000 դրամ:
«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորինՙ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու եւ դրանով իսկ բարի գործ կատարելուՙ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ: