«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հայաստանցի մասնակիցներից ամենափորձառունՙ Վլադիմիր Հակոբյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով բելառուս Կիրիլ Ստուպակին: Այդ հաղթանակի շնորհիվ Հակոբյանը վաստակեց 5 միավոր եւ այժմ ընթանում է 10-րդ տեղում: Նույնպիսի արդյունք ունի նաեւ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նախորդ տուրում կրած անհաջողությունից հետո 6-րդ տուրում պարտության մատնեց ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին:

Մեր 2 շախմատիստներն ընդամենը կես միավոր են զիջում մրցաշարի առաջատարներ, ռուսաստանցիներ Ալեքսանդր Շիմանովին, Անտոն Դեմչենկոյին, իսրայելցի Իլյա Սմիրինին եւ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին: Դեմչենկոն ու Շիմանովը միմյանց հետ հաշտություն կնքեցին: Արեշչենկոն հաղթեց Բարտոզ Սոչկոյին, Սմիրինն առավելության հասավ Իվան Պոպովի նկատմամբ:

4,5-ական միավոր ունեն Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրեասյանը: Գրիգորյանը հաշտություն կնքեց Բոգդան Բելյակովի հետ, իսկ Զավենը հաղթեց Դաս Դեբաշիսին: 4-ական միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանն ու Վահե Բաղդասարյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իգոր Լիսիի եւ Մարատ Մակարովի հետ: Հաղթելով Ալեքսանդր Պավլովին, Արմեն Անտինյանը վաստակեց 3,5 միավոր: 2,5-ական միավոր ունեն Վլադիմիր Պողոսյանն ու Գոռ Ալեքսանյանը, 2-ականՙ Աննա Հայրապետյանն ու Մարկ Բասենչյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4