«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2012-11-02 | #195, 2012-11-03 | #196, 2012-11-06


«ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ՞»

1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվեց արյան սուր հիվանդություն: Ախտորոշումը կատարվեց մեկ ամիս ուշ, քանի որ բժիշկները ենթադրում էին, որ դեղնախտ է: Արթուրի հայրըՙ Ռոմիկ Քոչարյանը, հիշում է, որ երբ բժիշկները հայտնել են, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունից խոստացել են գտնել առավել մատչելի տարբերակըՙ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է, եւ բուժումն արժե 67.000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնելՙ հայտարարելով, որ ՊՆ-ից կարող են ստանալ միայն 3 միլիոն դրամի չափի գումար: «Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիպերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել», ասաց զինվորի հայրըՙ Ռոմիկ Քոչարյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4