ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է ներկայացնելու նոր` «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս լիարժեք վայելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի հնարավորությունները` տրամադրելով ինտերնետի մինչեւ 50 Մբիթ/վրկ արագություն: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է նաեւ «Ինտերնետ էքսպրես» մոդեմ` բոլորովին անվճար:
Փաթեթի շրջանակներում 15000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է ամսվա առաջին 50 ԳԲ ինտերնետը` մինչեւ 50 Մբիթ/վրկ արագությամբ, իսկ 51-րդ ԳԲ-ից սկսած` մինչեւ 512 Կբիթ/վրկ արագությամբ: