«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2012-11-02 | #195, 2012-11-03 | #196, 2012-11-06


Orange ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ Է. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

Լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին, ինչի առթիվ ընկերությունը ոչ միայն ամփոփեց վերջին մեկ տարին, այլ նաեւ հանդես եկավ մի շարք լավ նորություններով ձայնային ծառայությունների եւ ինտերնետի ոլորտում` ասելով, որ արդեն ժամանակն է միանալու Orange-ին:

Իր գործունեության մեկնարկից ի վեր Orange-ը կարողացավ երկրում խթանել շրջադարձային փոփոխություններ. լիովին վերափոխվեց ինտերնետի շուկան եւ սկսվեց իսկական մրցակցություն բջջային հեռախոսակապի շուկայում: Անցնող տարին ընկերության համար եղավ նորարարությունների ու հետաքրքրական նախագծերի տարի: Orange-ը մեկնարկեց Հայաստանում առաջին ցանցը, որն առաջարկում է մինչեւ 42.2 Մբ/վ արագություն երկրի երեք մեծ քաղաքներում եւ մինչեւ 21.6 Մբ/վ մնացած ողջ ցանցում, ձայնային ծառայությունների ոլորտում ընկերությունը հանդես եկավ աննախադեպ առաջարկով` Ռուսաստանում առաջարկելով 30դր/րոպե սակագնով ռոմինգ: Այս տարվա ընթացքում լիովին վերափոխվեց սմարթֆոնների շուկան, քանի որ Orange-ն իր հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձրեց բոլորին: Այս տարի WiFi ինտերնետն ընդլայնվեց Երեւանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսներում: Տպագրվեցին առաջին Orange Գրքի մրցանակի հաղթող ստեղծագործությունները, Orange-ի հովանավորությամբ շնորհվեցին հայկական կինոյի առաջին մրցանակները: Այս տարվա ընթացքում Orange-ն առաջինը Հայաստանում ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ, Orange Հիմնադրամի աջակցությամբ 17.000-ից ավելի մարդ անվճար ակնային զննումներ ստացան, իսկ 1000-ից ավելը` անվճար վիրահատվեցին:

«Երրորդ տարին է, ինչ Orange-ը Հայաստանում է եւ դարձել է իր բաժանորդների առօրյայի անբաժանան մասը` ամեն օր փոխելով իր 600.000 բաժանորդների կյանքը: Արդեն արտասովոր չէ մեծ արագություններով ինտերնետն ունենալ գրպանում` ամբողջ Հայաստանում, արտասովոր չէ ռոմինգից օգտվել այնպիսի սակագներով, ինչպիսիք գործում են երկրի ներսում, արտասովոր չէ անսահմանափակ խոսել մտերիմների հետ. մեր բոլոր բաժանորդների համար սրանք սովորական բաներ են: Մեր նպատակն է դեպի լավը փոխել մեր յուրաքանչյուր բաժանորդի կյանքը, այդ պատճառով ասում ենք նաեւ նրանց, ովքեր դեռ չեն միացել Orange-ին. արդեն ժամանակն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

Երրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը մեկնարկում է անակնկալների միամսյակ եւ հանդես է գալիս երեք շրջադարձային ու անակնկալ առաջարկներով:

Առաջինը ձայնային ծառայությունների ոլորտում է: Ուղիղ մեկ ամիս` մինչեւ դեկտեմբերի 5-ը, պլատինե, ոսկե, արծաթե եւ բրոնզե համարները Orange-ում կարելի կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններին: Այսպես, ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե եւ պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե եւ արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաեւ ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:

Երկրորդը վերաբերում է ինտերնետի բաժանորդներին` եւ՛ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, եւ՛ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Ընկերությունն էականորեն ավելացրել է Ինտերնետ Հիմայի բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները, ինչպես նաեւ առաջարկում է ձեռք բերել արդեն մինչեւ 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 եւ ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է, որն ապահովում է մինչեւ 21.6 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի իր ողջ ծածկույթում:

Եվ ի վերջո, ընկերությունը երեկ ներկայացրեց հեղափոխական առաջարկ` առաջինը Հայաստանում առաջարկելով համատեղել ձայնային եւ ինտերնետ ծառայությունները եւ մշտապես ստանալ զեղչեր: Միաժամանակ ձեռք բերելով Orange Ինտերնետ Հիմա կամ MyFi եւ Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկը` այսուհետ բաժանորդներն մշտապես ամեն ամիս կստանան 500-ից 3000 դրամ զեղչ մեկ միասնական հաշվում: Առաջարկից կարող են օգտվել նաեւ Orange-ի ներկայիս բաժանորդները, ովքեր արդեն ունեն ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրություն եւ/կամ ինտերնետի բաժանորդագրություն:

«Մեր բաժանորդներն արդեն սովորել են, որ ամեն տարի ընկերությունն իր տարեդարձը նշում է բոլորի հետ` ներկայացնելով նոր ու գրավիչ առաջարկներ: Այս տարի առաջարկներն ոււղղված են նաեւ նրանց, ովքեր դեռ մեր բաժանորդը չեն, սակայն ակնկալում են այն առաջարկը, որը դեռ ոչ մի ընկերություն չի արել: Անվճար «ոսկե» համարները, ինտերնետի թարմացված սակագնային պլանները եւ երկու ծառայությունների համակցված լուծումները հենց այդ առաջարկներն են: Շնորհավորում ենք բոլորիս Orange-ի երրորդ տարեդարձի առթիվ», ասաց Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4