«Կայարան» ժողովածուն ներառում է 20-րդ դարի 60-ական թվականներից մինչեւ դարավերջ ժամանակահատվածում ստեղծված հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի: 21 հեղինակից ընտրված է մեկական պատմվածք` ժանրի մոտ կեսդարյան զարգացման համապատկերը կամ ժանրի պատմության հերթական ԿԱՅԱՐԱՆԸ հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար:
Հեղինակների համառոտ կենսագրականները վերցված են ԼԻՏՈՊԵԴԻԱ բանասիրության էլեկտրոնային հանրագիտարանից` www.litopedia.org