Այսօրվանից վաճառքի կհանվեն նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերը: Ազգային հավաքականի ընկերական հանդիպումը դիտել ցանկացողներն արեւմտյան տրիբունայում տեղ զբաղեցնելու համար պետք է 8 հազար դրամ վճարեն: Արեւելյան տրիբունայի տոմսերն արժեն 5 հազար դրամ, իսկ հարավային եւ հյուսիսային տրիբունաներինըՙ 3 հազարական դրամ:
Լիտվայի հավաքականի հետ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում ՀՀ ազգային ընտրանու վերջին խաղն է: Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ տեղի կունենա մեծ ֆուտբոլից հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի արարողությունը: