Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների, հաշմանդամների եւ շախմատասերների հետ: Դա անցկացվել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում: Լեւոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում նման միջոցառմանը, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամների խնդիրների վրա, նրանց համար ստեղծել հավասար հնարավորություններ աշխատելու եւ սպորտով զբաղվելու համար:
Այս միջոցառումը համատեղ կազմակերպել են «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տունն ու շախմատի Հայաստանի ֆեդերացիան: