«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԿՐԻՆ ՆՄԱՆ ՄՈԼՈՐԱԿ

Մարդկության համար նոր տունՙ Տիեզերքում իր դիրքով Երկրին համանման մոլորակ են հայտնաբերել Անգլիայի եւ Գերմանիայի համալսարանների մի խումբ աստղագետներ, հաղորդում Է «Արմենպրես»-ըՙ հղում անելով Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:

«Լինելով Երկրագնդից 44 լուսային տարի հեռավորության վրաՙ մոլորակը գտնվում Է այսպես կոչված «բնակելի գոտում» (Goldilocks Zone), ինչը նշանակում Է, որ այն կարող Է կենսաբանական կյանքը պահպանել իր մարդկային տարբերակով»,- ընդգծում Է Բի Բի Սին:

Հայտնաբերված մոլորակը, որն ստացել Է HD40307 մակնշումը, արեգակից գտնվում Է այնպիսի հեռավորության վրա, որը համեմատելի Է այն հեռավորության հետ, որը մեր համակարգում բաժանում Է Երկիրը եւ Արեգակը: Այս ցուցանիշը հանգուցային Է նրանց համար, ովքեր այլընտրական տուն են փնտրում մարդկային քաղաքակրթության համար, քանի որ միատեսակ Է ստացվող Էներգիայի ծավալը:

«Մեր հայտնաբերած մոլորակը ոչ մեծ եւ բավականաչափ հին աստղ Է, ոչ մի պատճառ չկա կասկածելու, որ այնտեղ գոյություն ունի երկրայինին համանման կլիմա»,- ընդգծել Է աշխատանքների մասնակիցներից մեկըՙ Գիլեմ Անգլա Էսկուդեն Գերմանիայի Գյոտինգենի համալսարանից:

Մարդկության համար նոր տունն ավելի ընդարձակ Է. HD40307-ի զանգվածը գրեթե յոթ անգամ գերազանցում Է Երկրի զանգվածին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4