Շախմատի Իսպանիայի ակումբային առաջնությունում «Լինեքս Մաջիքը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 4-2 հաշվով առավելության հասնելով «Էգուիգոմա Կասայի» նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Անտոն Կովալյովի եւ Ռենիեր Կաստելանոսի հետ: Մեր շախմատիստներն առայժմ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս: Գաբրիելը 4 հնարավորից 2 միավոր է վաստակել, իսկ Սամվելը թիմին 1,5 միավոր է պարգեւել:
4 տուրից հետո «Լինեքս Մաջիքը» 6 միավորով 2-րդ տեղում է: Առաջատարը «Սեստաո Նատուրգասն» է, որն ունի 8 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: