Երեկ Ելիսեյան պալատում կայացավ Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների նախագահների մամլո ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները ողջունեցին Հայաստանն ու Ֆրանսիան իրար կապող բարեկամական հարաբերությունները, «Ազգին» տեղեկացնում է Ժան Էսքիյանը Փարիզից: Մամլո ասուլիսին հաջորդած պաշտոնական ճաշի ընթացքում, որին հրավիրված էին նաեւ Շառլ Ազնավուրը եւ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համաատենապետներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ իր երկիրն ընդունելու է Հայոց ցեղասպանությունը ուրանալը քրեականացնելու մասին օրենք: Սակայն ավելացրել է նաեւ, որ անհրաժեշտ է ընդունել օրենքի այնպիսի նախագիծ, որը չհանդիպի Սահմանադրական խորհրդի գրաքննությանը: