«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԵՐԻՑ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք մտավորական Թաներ Աքչամը Ումիթ Քուրթի հետ համատեղ հրատարակել է նոր գիրք «Օրենքների ոգին. «Լքյալ գույքերի» մասին օրենքներում հետեւել ցեղասպանության հետքին» խորագրով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Իլեթիշիմ» հրատարակչության պաշտոնական կայքին:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից հետո յուրացված հայկական ունեցվածքի խնդիրը: «Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած մեծ դժբախտությունը ոչ միայն մարդկային կյանքեր խլեց, այլ նաեւ խլեց նրանց սեփականությունը», գրված է գրքում` ընդգծելով, որ երկար տարիներ քննարկման թեմա է եղել այն հարցը, թե արդյոք այդ սեփականությունը վերադարձվելո՞ւ է իրենց տերերին, թե՞ ոչ: Աքչամի նոր գրքում մեջբերվում են նաեւ հայկական «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի խոսքերը` ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում առկա հայկական սեփականության մասին: «Եթե հարց առաջանա, թե ո՞ւմ միջեւ է բաժանվել հայկական գույքը եւ թե «ո՞ւմ ի՞նչ է եղել», դա շատ մեծ ցնցում կառաջացնի: Քանի որ կարժեզրկի երկրին հարմարեցված մի ողջ պատմություն: Հասարակությունում կձեւավորվի այն միտքը, որ եթե այդ պատմությունը սխալ էր ներկայացվել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմվել: Թուրքիայում էական փոփոխություն կգրանցվի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4