Նոյեմբերի 13-14-ին կլինի Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջովՙ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից եւ Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, ինչի ժամանակ լինում է Արեգակի լրիվ խավարում, իսկ երբ Լուսինը ծածկում է Արեգակի միայն մի մասը, այդ դեպքում տեղի է ունենում մասնակի խավարում:
Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացանք, որ Արեգակի մասնակի խավարումը կսկսվի նոյեմբերի 13-ին, Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 19:37-ին, իսկ լրիվ խավարումը` ժամը 20:35-ին: Ժամը 22:12-ին կլինի առավելագույն փուլը, որը կտեւի 4 րոպե 2 վայրկյան: Խավարումը դիտվելու է Հյուսիսային Ավստրալիայից սկսած` Խաղաղ օվկիանոսի վրայով մինչեւ չիլիական Խուան Ֆերնանդես կղզիները: Հայաստանից խավարումը չի դիտվելու: Այս խավարումը կլինի 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից երկրորդը:
Ի. Պ.