Երեկ հանդիպել են ԲՀԿ (Վարդան Օսկանյան եւ Նաիրա Զոհրաբյան) եւ ՀԱԿ ներկայացուցիչները (Լեւոն Զուրաբյան եւ Ավետիս Ավագյան) եւ տարբեր հարցերով բանակցելուց հետո պայմանավորվել են կրկին հանդիպել: Վ. Օսկանյանի` ԶԼՄ-ներից մեկին փոխանցած խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ-որ ընդհանրություններ բանակցությունների մեջ գտնվում են, այնուամենայնիվ, հարցն այն է, թե հաջորդ հանդիպման համար ո՞ր հարցերն են մնացել չպարզաբանված: Այս հանդիպումների սկզբնաղբյուրը, հիշեցնենք, ԲՀԿ-ն է, որը 100 տոկոս համամասնական կարգի եւ խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկ է անում եւ նախաձեռնել է խորհրդակցություններ քաղաքական կուսակցությունների հետ: Հանդիպումից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը չի բացառել, որ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությամբ կարող է առաջադրվել նախագահի միասնական թեկնածու:
Անցած շաբաթ օրը ԲՀԿ ներկացացուցիչներ Ն. Զոհրաբյանն ու Վ. Օսկանյանը նույն կերպ հանդիպել են նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Արսեն Համբարձումյանի հետ` նույն թեմայով: Սակայն առանձնապես մանրամասներ այդ հանդիպումներից հայտնի չեն:
Հիշեցնենք, որ այս բոլորն Է. Շարմազանովն անվանել էր պլատոնական սիրավեպ եւ սիրախաղ` անընդունելի համարելով քաղաքական ուժերի այն պահվածքը, որ ընտրությունից ընտրություն կամ ամիսը մեկ կարծիք է փոխում:
Մ. Խ.