Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է հսկողություն իրականացնել ուշ ժամերին տրանսպորտի կանոնավոր աշխատանքի նկատմամբ: «Բոլոր երթուղիներում ուղեւորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաեւ օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում», նշել է նա: