Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներինՙ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է աշնանային տերեւաթափի մաքրման աշխատանքներն իրականացնել մայրաքաղաքի բոլոր հատվածներումՙ ներառելով նաեւ բակային տարածքները, ինչպես նաեւ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներում ներգրավել տնտեսվարողներին: Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաեւ աղի եւ ավազի կուտակման աշխատանքները: