Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային աշնանային ծառատունկի մասով զեկուցվել է, որ ներկրվել են համապատասխան քանակությամբ տնկիներ: Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: