Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանին չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ: Եվ ահա Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգի» հետ խաղում Հենրիխը 2 գոլ խփեցՙ նպաստելով մրցակցի ջախջախմանը (4-0):
Ուկրաինայի առաջնության 1-ին շրջանի ավարտից հետո Մխիթարյանը 16 գնդակով վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը: 2-րդ տեղում ընթացող Կիեւի դինամոյական Բրաուն Իդեյեն 10 գոլ է խփել:
«Մետալուրգի» կազմում հանդիպմանը մասնակցեցին Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Եդիգարյանը: Ընդ որում վերջինս 55-րդ րոպեին փոխարինեց Ղազարյանին:
«Շախտյորը» շահել է բոլոր 15 հանդիպումները ու 45 միավորով բացահայտ առաջատարն է: 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող «Դնեպրն» ու Կիեւի «Դինամոն» առաջատարին զիջում են 14 միավորով: