ՀՀ հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է Իսպանիա, որտեղ բուժզննում կանցնի: Ոտքի վնասվածքի պատճառով Յուրան չի մասնակցել ՌԴ առաջնության վերջին հանդիպումներին: Բնականաբար, նա չի մասնակցի նաեւ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Լիտվա հանդիպմանը:
ՀՀ հավաքականի մեկ այլ հարձակվողՙ Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» հանդես եկող Արթուր Սարկիսովը «Զենիթի» հետ խաղում ուժեղ հարված ստանալով ոտքին, փոխարինվել էր: Նա կժամանի Երեւան, որտեղ լրացուցիչ բուժզննումից հետո միայն պարզ կդառնա ընկերական հանդիպմանը մասնակցելու հարցը: