«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ՉՈՐՈՇՎԵՑ

Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանի եւ կուբացի Էրիսլանդի Լարայի միջեւ Լաս Վեգասում կայացած մենամարտն ավարտվեց ոչ-ոքի: 9-րդ ռաունդում մրցակիցները գլուխներով բախվեցին միմյանց, որի հետեւանքով Մարտիրոսյանի ձախ աչքի շրջակայքում լուրջ պատռվածք առաջացավ: Բժիշկը մրցավարին խորհուրդ տվեց դադարեցնել մենամարտը: Այդ պահին կողային մրցավարներից մեկի հաշվարկներով Վանեսը 86-85 հաշվով շահում էր մենամարտը: Մյուս մրցավարն առավելությունը տվել էր Լարայինՙ 87-84: Իսկ ահա 3-րդ մրցավարի կարծիքով հաշիվը հավասար էրՙ 86-86: Այս ամենի արդյունքում ռինգի մրցավարը ոչ-ոքի արձանագրեց:

Հիշեցնենք, որ այդ մենամարտի հաղթողը պետք է հետագայում առաջին միջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկեր չեմպիոնական գոտու տեր Սաուլ Ալվարեսի հետ: Փաստորեն, այդ տիտղոսի հավակնորդը չորոշվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4