«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ՊԱՇՏՈՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գյումրու նոր տեղական իշխանության առաջիկայում լուծելիք խնդիրներից մեկը քաղաքի փոշուց ազատվելն է լինելու: Նոյեմբերի 12-ին նորընտիր քաղաքապետի եւ ավագանու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված խորհրդանշական երդմնակալության ժամանակ արձագանքելով Սամվել Բալասանյանի այս մտքին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանն իր խոսքում նկատել է, թե ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել: «Կան փոշիներ, որ շատ ավելի դժվար է, եւ ես կկամենայի, որ քաղաքապետն ու ավագանին ձեռք ձեռքի տված այ այդ փոշին թոթափեին. կեղծավորության փոշին թոթափեին, շողոքորթության, մեծախոսության, ստախոսության, ամբարտավանության փոշին թոթափեին», որոնց մեջ, ըստ նրա, այսօր թաթախված է Գյումրին:

Առաջնորդ սրբազանի մեկնաբանմամբ, պաշտոն` նշանակում է ծառայություն: Հոգեւոր հայրն օրհնել ու նոր քաղաքապետին է հանձնել խորհրդանշական շղթա` նշելով, որ դա զարդ չէ, այլ լուծ, որ պիտի կրի համայնքի ղեկավարն ու հավատարմորեն ծառայի քաղաքին, նրա ժողովրդին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4