«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ ՀԱԱԳԱՅՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված հայ մեծանուն տաղերգու Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

Միջոցառմանը հոլանդացի եւ հոլանդահայ մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը : ՀՀ դեսպանը խոսեց Սայաթ-Նովայի դերի ու նրա տաղերում արտացոլված փիլիսոփայության նշանակության մասին` նշելով, որ ազնվության, արդարության, համերաշխության ու մարդկայնության մասին նրա խրատները նույնքանով արդիական են այսօր, որքան աշուղի կյանքի օրերին: Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության մասին ելույթով հանդես եկավ Անուշավան Կիրակոսյանը :

Սայաթ-Նովայի կատարումներով ելույթ ունեցավ Դեն Բոշի «Արարատ» համույթը, իսկ պարային համարներով` «Աբովյան» մշակութային միության մանկական պարի խումբը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4