«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ՍԱՐԳԻՍ ՉԵՐՔԵԶՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունը հրատարակել է Սարգիս Չերքեզյանի «Աշխարհը կհերիքի բոլորիս» գիրքը: Չերքեզյանը ծնվել է 1916 թվականի մայիսի 15-ին` Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքում. Սարգիսը ծնվել էր սիրիական անապատում, ուղտերի ախոռում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, գրքում բերված պատմությունն անդրադառնում է 20-րդ դարի սկզբում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին:

Թուրքական հեռուստաալիքը մեջբերել է «Բելգե» հրատարակչությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ընթերցողների արտահայտած հետեւյալ մտքերը.

«Սարգիս Չերքեզյանը հայ ազգի եւ ընտանիքի կրած ցավերը խորապես զգացած, մանկական միամտությունը չկորցրած հարգված կոմունիստ էր: Նա ամբողջ կյանքում աշխատել է Թուրքիայի կոմունիստական շարժման կարեւոր մասը հանդիսացող Կոմունիստական կուսակցության կարեւոր օղակներում»:

«Սարգիս Չերքեզյանն ուղղամտությանը սկզբունքորեն նվիրված կյանք է ապրել...գաղթի տարիներ, Սիրիայի անապատներ, վերադարձ Քարաման, Էրելի եւ Ստամբուլ...»:

«Ուստա Սարգիսն ատաղձագործ էր, կյանքի վարպետ, ուսուցիչ, գիտակ...Գրքում նրա բացատրածը հանուն հասարակական հավասարության եւ եղբայրության համար ներդաշնակ, անընդհատ պայքարի պատմություն է...»:

«Նա, միեւնույն ժամանակ, բացատրում է նաեւ ապրողների պատմությունը, նրա պատմածում պատմությունը չի կանգնում` շարունակվում է...»:

Արմենպրես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4