Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին տուրի արգելքը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Էլինա Դանիելյանը: Վրացի Սոֆիկո Խուխաշվիլու հետ երեկ անցկացրած լրացուցիչ մրցախաղում Դանիելյանը հաղթեց 3-1 հաշվով ու մտավ հաջորդ փուլ: Երկրորդ փուլում նա կմրցի հնդիկ գրոսմայստեր Հարիկա Դրոնավալիի հետ, որը 1,5-0,5 հաշվով հաղթել էր Սումիա Շվամինաթանին: