«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑԻՆ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը: Մրցումներին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի շուրջ 300 պատանի ըմբիշներ:

Երկօրյա համառ գոտեմարտերից հետո հայտնի դարձան քաշային 10 կարգերում հաղթողները: Առավել հաջող հանդես եկան հայ ըմբիշները, որոնք լավագույնը ճանաչվեցին քաշային 6 կարգում: Հաղթողներ դարձան Սիմոն Օրդոյանը (42 կգ), Հայկ Բադալյանը (46 կգ), Վահե Մատինյանը (50 կգ), Հարություն Բարսեղյանը (54 կգ), Սիրեկան Ավդալյանը (58 կգ), Տիգրան Թամրազյանը (63 կգ):

Քաշային 3 կարգում ուժեղագույնը ճանաչվեցին վրացի ըմբիշներըՙ Տարիել Գափրինդաշվիլին (69 կգ), Գեորգի Կետիկաձեն (76 կգ) եւ Տոռնիկե Տուրիան (100 կգ): Ռուսաստանից միայն Ալի-Մագոմեդ Մաչիեւին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանի առաջին աստիճանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4