«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը այս տարի անցկացվելու է նոյեմբերի 15-18-ը: Հիմնադրամից տեղեկացանք, որ այս օրերի ընթացքում հայ եւ այլազգի ավելի քան 700 կամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից ու Բելգիայից զանգահարելու են հայազգի ընտանիքներին ու կազմակերպություններին եւ առաջարկելու նվիրատվություններով մասնակցություն ունենալ Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին: Կամավորները զանգահարելու են Ֆրանսիայի 5 քաղաքներից, նախաձեռնությանը կմիանան նաեւ Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան ու Արգենտինան:
Հիշեցնենք, որ հեռախոսամարաթոնի նվիրատվությունները ուղղվելու են Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին ու սիրիահայության օրակարգային խնդիրների լուծմանը:
Ի. Պ.