«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՌԴ-ՈՒՄ ԳԱՂԹՅԱԼՆԵՐԸ ԿՀԱՆՁՆԵՆ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավավիճակի մասին» դաշնային օրենքի 131-րդ հոդվածում եւ «Կրթության մասին» ՌԴ օրենքի 272-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին»: Նոր օրենքը աշխատելու նպատակով ՌԴ գաղթած անձանց պարտավորեցնում է իմանալ ռուսերեն եւ ուժի մեջ կմտնի 2012-ի դեկտեմբերի 1-ից:

Բնակարանային-կոմունալ տնտեսությունում, առեւտրի եւ սպասարկումների ոլորտում աշխատող ներգաղթյալները պարտավոր են հանձնել ռուսերենի իմացության թեստեր: Աշխատանքի դուրս գալու համար նրանք պետք է ունենան Ռուսաստանում ընդունվող կրթության փաստաթուղթ եւ դրա ռուսերեն թարգմանությունը նոտարային վավերացմամբ: Ռուսերենի քննությունների հանձնումից հետո աշխատանքային միգրանտներին կտրվի համապատասխան վկայագիր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4