Խոսքը Քրդստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի կալանված առաջնորդ Աբդուլլա Օջալանի մասին է, իսկ հայտարարության հեղինակըՙ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշը: Նա «Ափոյի արձանի» մասին հայտարարությունը արել է նոյեմբերի 13-ին Մարդինի Քըզըլթեփե գյուղաքաղաքումՙ մասնակցելով 680 քուրդ կալանավորների հացադուլին, Էրդողանի կառավարության մոտեցումը դատապարտելու համար կազմակերպված հանրահավաքին:
Դեմիրթաշը մասնակիցներին դիմելիս, ասել է. «Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրել է. «Չեք կարող Օջալանի ցուցապաստառը կախել հրապարակում»: Ես էլ դիմում եմ ոստիկաններին. «Եթե կանգնեցվում է քրդերի դահիճ Քենան Էվրենի արձանը (1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման ղեկավար, բանակի գեներալ), ինչո՞ւ հրապարակում չբարձրացվի ժողովրդի առաջնորդի նկարը: Ինչ էլ որ անեք, ժողովուրդը տեր է իր առաջնորդին, եւ մենք այս հրապարակում կանգնեցնելու ենք առաջնորդ Ափոյի արձանը»:
Հ. Չ.