Երեկ Գյումրի էր մեկնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ այնտեղ ելույթ է ունեցել ԲՀԿ ակտիվի առաջ: Նա մի շարք հայտարարություններ է արել: Մասնավորապես նա ասել է, որ պատրաստ է կորցնել ունեցվածքը, բայց ամեն ինչ կանի ժողովրդի վստահությունը չկորցնելու համար, եւ որ` 100 դոլարով մարդիկ մտել են քաղաքականություն, իսկ այժմ մեծ հարստության տեր են եւ մեծ-մեծ խոսում են պետությունից ու պետականությունից: Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրելու համար գյումրեցիներին շնորհակալություն հայտնելով` նա խոստացել է, թե ամեն ինչ կամաց-կամաց լավ է լինելու: Նա նաեւ ասել է, թե քաղաքական խորհրդակցություններից հետո կգա ժամանակը նաեւ հայտարարություն անելու, եւ այդ ժամանակ նաեւ կիմացվի ԲՀԿ դիրքորոշումը նախագահական ընտրություններին մասնակցության մասին:
Մ. Խ.