«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՊԱՏԱՐԱԳԻ ԳՐԱԲԱՐ ՏԵՔՍՏԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Մայր աթոռի հրատարակչական բաժինը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ սրբոյ պատարագի Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցւոյ» գործը` շնորհիվ Գերմանիայի հայոց թեմի Տիրատուր քահանա Սարդարյանի եւ Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր Գաբրիելա Վինկլերի աշխատասիրության: Սույն աշխատությունը Ս. պատարագի գրաբար տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն: Գրքի առաջաբանում անդրադարձ է կատարվում հայոց պատարագի մասերին, բացատրվում ընդհանուր հատվածների ու առանձին արտահայտությունների իմաստը:

Աշխատությունը նախատեսված է ինչպես ծիսական օգտագործման, այնպես էլ պատարագի ուսումնասիրման համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4