«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


«ԹՈՒԱՆՇԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

1990-ական թուականների կէսերից, պայմանաւորուած տեխնոլոգիաների զարգացմամբ, անհրաժեշտութիւն դարձաւ ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հումանիտար գիտություններիՙ հայերէնագիտութեան, մասնաւորապէսՙ հայագիտութեան ոլորտում: Անհրաժեշտութիւն առաջացաւ համացանցում ապահովել հայ գրաւոր մշակույթի առկայութիւնը: «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան» ծրագրով Հայաստանում սկիզբ դրուեց հայագիտական աշխատանքներին նորագոյն տեղեկատուական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստելու այդ հետազօտութիւնները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագոյն տեխնոլոգիաների միջոցով հայ մշակոյթը առաւել մատչելի դարձնելուն: Ելակէտային է նաեւ, որ համակարգչային թուային համակարգերը կարեւոր դեր ունեն դասական գրաւոր մատենագրական ժառանգութեան պահպանման, զարգացման եւ յաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիւ կարելի դարձաւ խուսափել հայագիտութիւնը եւ հայ մշակոյթը միայն գրադարաններում ու թանգարաններում տեղայնացնելուց: Միաժամանակ թուային համակարգերը հնարաւորութիւն տուեցին Հայաստանի ու Սփիւռքի կառոյցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպութիւններ, հոգեւոր հաստատութիւններ, անհատներ), ինչպէս նոր սերնդին, այնպէս էլ հասարակութեան նորանոր շերտերին չմիջնորդաւորուած կերպով հաղորդակցուելու սեփական մշակութային ժառանգութեանը (գրաւոր, նիւթական եւ անձեռակերտ), որը թուայնացուելով կարող է դառնալ աննախադէպօրէն մատչելի: Ներկայումս հայ մշակոյթի թուանշանացման, շտեմաւորման եւ մշակութային տուեալների համահայկական բազայի ստեղծման համար օրէցօր էլ աւելի զգալի է դառնում միասնական քաղաքականութեան մշակումը:

Վաղը, նոյեմբերի 16-ին, Կալիֆոռնիայի «Մերդինեան» սրահում, մշակութային հուշարձանների խնդիրների շուրջ դասախոսութիւն կկարդայ «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի» հիմնադիր Մերուժան Կարապետեանը:

Մերուժան Կարապետեան . Հայաստանի ամերիկեան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի» (www.digilib.am) գիտական տնօրէն: Ծնուել է 1956 թուականին Գիւմրիում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետը եւ ՍՍՀՄ Գիտութիւնների ակադեմիայի Միկլուխո Մակլայի անուան Ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկուա):

Աշխատել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի պատմութեան ինստիտուտում: Գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանի 17-18 դարերի պատմութեանն ու պատմագրութեանը, Հայաստանի էթնիկական կառուցուցածքի ուսումնասիրմանը:

info@ARPAInstitute.org


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4