«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ՀԱՍԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Երկրագնդի մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումները հասել են չափումների ամբողջ պատմության մեջ աննախադեպ բարձր մակարդակի: Այս հետեւությանն են հանգել Գերմանիայում գործող Վերականգնելի էներգիայի ինստիտուտի փորձագետները, հաղորդում է BBC-ն:

Գիտնականների հաշվարկների համաձայն, 2011-ին արտանետումների մակարդակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 2,5 տոկոսով: Ներկայումս ջերմոցային գազերի համընդհանուր արտանետումները կրկնակի շատ են, քան 1990-ին: Ըստ որում, բոլոր արտանետումների ավելի քան 1/4-ը ընկնում է Չինաստանին. այնտեղ օդը կրկնակի շատ են աղտոտում, քան ԱՄՆ-ում:

Ռուսաստանը մտնում է շրջակա միջավայրը ամենից շատ աղտոտող երկրների տասնյակի մեջ, սակայն ՌԴ-ում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, վերջերս նկատվում է արտանետումների կրճատման միտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4