«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, որը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Մհերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, վիետնամցի Լե Քուանգ Լոնգին:

Մհերը շատ հաջող սկսեց մրցաշարըՙ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ Նաթան Գուլենտոպսի, Աուստին Ապեմիեի, Գեորգի Տոմովի եւ Սթիվեն Գայրնաերթի նկատմամբ: Իսկ ավարտական 3 պարտիաներում նա հաշտություն կնքեց Լե Քուանգ Լոնգի, Ռալֆ Ակեսոնի եւ Սթեպեն Բերիի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4