Չեխիայում բնակվող հայ գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց բելգիացի միջազգային վարպետ Թանգի Ռինգուարը, որը վաստակեց 8 միավոր: