«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում մեկնարկած շախմատի մրցաշարի 58 մասնակիցների թվում է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Հայ շախմատիստը մրցաշարը սկսեց թուրքմեն ՖԻԴԵ-ի վարպետ Յուսուպ Աթաբիեւի հետ ոչ-ոքի արդյունքով: Պետրոսյանն իր վարկանիշով (2659) մասնակիցների մեջ 9-րդն է: Ամենաբարձր վարկանիշն ունի վրացի Բայադուր Ջոբավան (2710): Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 55 հազար դոլար է, որից 15 հազարը կստանա հաղթողը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4