«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2012-11-14 | #203, 2012-11-15 | #204, 2012-11-16


ՄԵՐՈՆՔ ՆԱՏՕ-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ը Պրահայում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, մասնավորապես ` քաղաքական հանձաժողովի նիստերին, այդ մասին երեկ լրագրողներին պատմեց պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը : «Արաբական գարունը եւ նրա հետեւանքները եվրատլանտյան անվտանգության առումով» զեկույցի քննարկման ժամանակ Կ. Նահապետյանը հարց է ուղղել զեկույցի այն կետի վերաբերյալ, որտեղ նշվել է, թե Ասադի վարչակազմը դեռ աջակցություն է ստանում ալավի եւ քրիստոնյա փոքրամասնություններից այն պատճառով, որ վերջիններս վախենում են միջկրոնական բռնություններից ու քաոսից. մեր պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Սիրիայում 100 հազար հայ է ապրում, սակայն նրանց մեծ մասը լքում է երկիրը, 46 հայ սպանվել է, 3000-ը արտագաղթել է Հայաստան, ինչին զեկուցողը պատասխանել է, որ տեղյակ չէր այդ ամենին եւ ի գիտություն է ընդունում ասվածը:

Հայկական պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաների հետ` ընթացիկ խնդիրներ քննարկելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4