«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2012-11-14 | #203, 2012-11-15 | #204, 2012-11-16


ՆՈՐԻ՞Ց ԾԱԾԿԱԴՄՓՈՑ

Երեկ լրագրողների հետ էր հանդիպել բնապահպան, «Էկոլոգիական հասարակական դաշինքի» ղեկավար Սիլվա Ադամյանը , որը եւս մեկ անգամ բարձրաձայնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված ապօրինի շինարարության հետ կապված խնդիրները, որոնց «Ազգը» բազմիցս անդրադարձել է:

Արգելոցում տեղի ունեցած որսագողության վերաբերյալ բանախոսն ասաց, որ լինելով կենդանաբանՙ իր համար շատ զարմանալի էր, երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին հավանաբար 45 կիլոգրամ կշռող մի մարդու, եւ ինչպե՞ս կարող էր այդ տղամարդը զինամթերքով հարձակում գործել ու սպանել բեզոարյան այծ եւ արջ. «Որսագողության հարցը ինչպե՞ս են փորձում մեր իրավապահպան մարմինները լուծելՙ մեզ համար անհայտ է մնում: Նորի՞ց ծածկադմփոց է տեղի ունենալու, եւ չենք իմանալու, թե ովքեր են եղել իրական որսագողերը»:

Ընդհանրապես ծածկադմփոցը նորությո՞ւն է հանրության համար, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, որ այժմ հանրությունը էլ ոչնչից չի զարմանում:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4