«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նոյեմբերի վերջին շաբաթը կմեկնարկի տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի այցելությամբ, ինչպես տեղեկացրել էր համանախագահների վերջին հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին համանախագահները Վիեննայում իրենց տարեկան զեկույցն էին ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Հայտարարությամբ տեղեկացվում էր, որ համանախագահները մինչեւ Դուբլինում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումը քննարկել են լարվածության պահերը կառավարելու, նաեւ բռնությունների դեպքում իրավիճակի վատթարացումից խուսափելու հարցերում իրենց դերակատարությունը:

«ԱՊԱ» գործակալության տեղեկացմամբՙ նոյեմբերի 26-ին համանախագահները կլինեն Բաքվում, կհանդիպեն Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, ապա կլինեն Երեւանում, իսկ բարենպաստ եղանակի դեպքում` նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4