«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացանք, որ Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի փլուզման հանգամանքները քննելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Հիշեցնենք, որ կամուրջը փլուզվել է նոյեմբերի 15-ին վերանորոգման ժամանակ, պատահարի հետեւանքով մահացել էին 3 հոգի, նաեւ եղան վիրավորներ:
Երբ պարզ լինեն պատահարի քննության արդյունքները, կազմվելու է կատարվածի պատճառների մասին եզրակացություն, նաեւ միջոցներ կձեռնարկվեն անվտանգության կանոնները խախտած անձանց պատասխանատվության ենթարկելու:
Ի. Պ.