«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԳՈՐԾԱՐԿՎԵՑ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ» ԿԱՅՔԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացավ «Պաշարների շտեմարան» կայքի (http://lib.armedu.am) շնորհանդեսը: «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կրթական եւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է: Մասնավորապեսՙ էլեկտրոնային բովանդակության հարստացումը եւ ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում ընդգրկվում եւ ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական եւ մեթոդական էլեկտրոնային պաշարներըՙ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին եւ կայքի մյուս այցելուներին:

«Գիտելիքը մարդու զարգացմանը նպաստող գործիք լինելուց բացի, նաեւ պատասխանատվության խորհրդանիշ է: Մեզանից յուրաքանչյուրը կրթվում է` ինքն իրեն, միջավայրին ու նաեւ երկրին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ «Պաշարների շտեմարանը» կծառայի իր նպատակին եւ կդառնա ամենասեղմ ժամկետներում առավելագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի գործիք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին.

Կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է:

Գործունեության հիմնական ուղղություններն են`

Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) կառավարում ու սպասարկում:

Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) շահագործում

«Հայկական կրթական միջավայր» պորտալի (http://www.armedu.am) եւ ենթակայքերիՙ Կրթական ֆորումի (http://forum.armedu.am/), Հեռավար ուսուցման համակարգի (http://learning.armedu.am/) եւ Պաշարների շտեմարանի (http://lib.armedu.am) շահագործում:

«Higher Education in Armenia» (www.studyinarmenia.org) եւ «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/) կայքերի շահագործում, ԿՏԱԿ-ի կայքի (http://ktak.am) վարում:

Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) եւ Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգի (ԱՀՏՀ) շահագործում:

Ինֆորմատիկայի ուսուցիչների եւ դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում:

Ուսումնաօժանդակ ձեռնակների ստեղծում, դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնում:

Համակարգչային ծրագրերի արտոնագրում:

Կրթության ոլորտում իրականացվող ՏՀՏ ծրագրերի համակարգում եւ համագործակցություն տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4