Նոյեմբերի 17-ին կայացավ Գավառի Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որն այս տարվա ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է:
Եկեղեցին կառուցվել է 1848 թ. Բայազետից ներգաղթած մեր հայրենակիցների կողմիցՙ գլխավորությամբ Նոր Բայազետի հիմնադիրներ Արծրունի եղբայրներիՙ Բարսեղ եւ Մկրտիչ աղաների:
Եկեղեցու նորոգության աշխատանքներին մասնակցեցին ոչ միայն գավառցիները, այլ նաեւ այլ բնակավայրերից բազում հայորդիներ:
Օծման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ եւ հազարավոր գավառցիներ: