Մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն այս տարի անցկացվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս տարի փառատոնը կկոչվի «Չուխաջյան ֆեստ» եւ նվիրված է Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, ինչպես նաեւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյակին:
Այսօր տեղի կունենա փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա կլինեն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաեւ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մ. Հ.