Կրասնոդարի «Կուբանի» կազմում իր արդյունավետ խաղն է շարունակում ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը դարձել է թիմի առաջատարներից մեկը: Նա «Կուբանում» ստանդարտ իրադրությունների հիմնական իրացնողն է: Առաջնության 16-րդ տուրում հյուրընկալվելիս «Կուբանը» 3-0 հաշվով հաղթեց «Մորդովիային»:
Հանդիպման 49-րդ րոպեին Արաս Օզբիլիսը հիանալի իրացրեց տուգանային հարվածըՙ խփելով հանդիպման 3-րդ գոլը: Վերջին 3 հանդիպումներում Օզբիլիսը դաշտից չի հեռանում առանց գոլիՙ խփելով մեկական գնդակ: ՌԴ առաջնությունում նա արդեն 6 գոլի հեղինակ է դարձել եւ գտնվում է լավագույն ռմբարկուների շարքում: 10 գնդակով ցուցակը գլխավորում է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: Յուրա Մովսիսյանը, որը վնասվածքի պատճառով չի մասնակցում վերջին հանդիպումներին, 9 գոլ է խփել: