WBO-ի վարկածով միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մարզումներին զուգահեռ ժամանակ է գտնում նկարահանվելու գերմանացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Թիլ Շվայգերի «Հանցանքի վայրը» ֆիլմում: Հայ բռնցքամարտիկն այդ ֆիլմում կավատի դեր է կատարում: Շվայգերը գոհ է Արթուր Աբրահամի դերասանական տաղանդից:
Թիլ Շվայգերն ու Արթուր Աբրահամը վաղուց են միմյանց ճանաչում: Շվայգերը բազմիցս ներկա է գտնվել Աբրահամի մենամարտերին: Իսկ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտից հետո, որում Աբրահամը նվաճել էր մրցակցին պատկանող չեմպիոնական գոտին, Շվայգերը Արթուրին առաջարկել էր նկարահանվել իր ֆիլմում, որի շնորհանդեսը կկայանա 2013-ի ապրիլին: